Մուսուլմանական տաքսի` Գերմանիայում

Գերմանիայում ապրող 24-ամյա մուսուլման Սելիմ Ռայդը (Selim Ride) ստեղծել է Մուսուլմանական տաքսի ծառայությունը, որի գլխվարո տարբերությունը սովորական տաքսի ծառայություններից կանանց և տղամարդկանց առանձին տեղափոխման մեջ է, գրում է MigNews-ը: Ռայդը, որը նաև տաքսու վարորդ է և ...

Աշխարհի ամենաթանկ իրերը

Աշխարհի ամենաթանկ հացըԱշխարհի ամենաթանկ հովանոցը

Հատուկ տղամարդկանց համար ստեղծվել է աշխարհի ամենաթանկ ու շքեղ հովանոցը, որ պատրաստված է կոկորդիլոսի սև կաշվից: Արժեքը` 50 հազար ԱՄՆ դոլլար:

Աշխարհի ամենաթանկ հացը

Roquefort and Almond Sourdough Bread, որի արժեքն է 25 դոլլար, պատրաստված է Ա դասի ալյուրից, ֆրանսիական հայտնի ռոկֆոր պանրից և բարձրակարգ նուշից: Այս հացը կարող եք ձեռք բերել լոնդոնյան Harrods բուտիկից:

Կրիմինալ ռեկորդներ

ԿրիմինալԿրիմինալ աշխարհում ևս կան ռեկորդներ, որոնց մասին այսօր կխոսենք:
  • Անգլիայի ամենավերջին հրապարակային մահապատիժն իրականացվել է Լոնդոնում 1868 թվականին, մայիսի 26-ին: Մահապատժի ենթարկված Մայքլ Բարրետը ահաբեկիչ էր: Մինչ այդ նրա կազմակերպած ռումբի պայթունից զոհվել էր 12 մարդ:
  • Բրիտանական առագաստային նավատորմում մի ժամանակ ընդունված էր հանցագործներին կախել նավակայմից: Նման վերջին մահապատիժը  տեղի է ունեցել 1860  թվականի հուլիսի 13-ին «Լիվեն» ռազմանավի վրա:  Մահապատժի ենթարկվածը խովային հետևակի շարքային Ջոն Դալիջերն էր, որը մեղադրվել էր երկու այլ նավաստիների սպանության մեջ և ընդունել մեղքը:

Փոքրիկ հրեշտակը

Քենեդի Ջորդին ԲրումլիՀղիության չորրորդ ամսում Բրիան Ջորդինը (աղջկա մայրը) ինչ-որ տարօրինակ բան զգաց: Նրա փորը գրեթե չէր մեծանում, իսկ հղիությունը չէր զգացվում: Սակայն բժշկուհիները հանգստացնում էին նրան` հավաստիացնելով, որ ամեն ինչ լավ է, երեխան մեծանում է, ոչ մի սարսափելի բան չկա: Այնուամենայնիվ հղիության ութերորդ ամսում ծնողներն անհանգստացան և որոշեցին լուրջ հետազոտություն անցնել, ինչը ցույց տվեց, որ երեխայի զարգացման հետ ինչ-որ բան այն չէ: Իսկ թե կոնկրետ ինչ, ոչ մի բժիշկ չէր կարողանում հստակ ասել:

Փոքրիկ հրեշտակը

Քենեդի Ջորդին ԲրումլիՀղիության չորրորդ ամսում Բրիան Ջորդինը (աղջկա մայրը) ինչ-որ տարօրինակ բան զգաց: Նրա փորը գրեթե չէր մեծանում, իսկ հղիությունը չէր զգացվում: Սակայն բժշկուհիները հանգստացնում էին նրան` հավաստիացնելով, որ ամեն ինչ լավ է, երեխան մեծանում է, ոչ մի սարսափելի բան չկա: Այնուամենայնիվ հղիության ութերորդ ամսում ծնողներն անհանգստացան և որոշեցին լուրջ հետազոտություն անցնել, ինչը ցույց տվեց, որ երեխայի զարգացման հետ ինչ-որ բան այն չէ: Իսկ թե կոնկրետ ինչ, ոչ մի բժիշկ չէր կարողանում հստակ ասել:

Շտապեք սիրել

Ռեյնալդո ՎավեկչեՍերը ոչինչ չի ճանաչում: Այսօր մենք դրանում կհամոզվենք...
Դե սկսենք ավանդականից: Արգենտինացի Ռեյնալդո Վավեկչեն ամուսնացել է Ադելֆու Վոլպեսի հետ: Տղան 24 տարեկան է, իսկ կինը մեծ ` ամուսնուց ընդամենը 58 տարի: Նորապսակները  միմյանց երկար ժամանակ են ճանաչում. դեռ այն ժամանակից, երբ 15 տարեկանում Ռեյնալդոն կորցրեց մորը: Երջանիկ զույգի մեղրամիսն անցել է Ռիո դե Ժանեյրոյում:  Ամուսնությունից առաջ տղան խոստովանել էր, որ իրեն միշտ դուր են եկել ծեր կանայք, իսկ այն հարցին, թե արդյոք նրանց ամուսնությունը միայն պլատոնական է լինելու, նա պատասխանել է` ամեն ինչ դեռ առջևում է:

Քարտֆոններ. խորհրդանի՞շ , թե …

Քարտֆոն
Հռետորական հարց. Երբևէ օգտվե՞լ եք քատֆոններից : Լուրջ եմ հարցում, ես, որ չեմ օգտվել ու ինձ միշտ թվացել է, որ այդ քարտֆոնները չեն էլ աշխատում:  Կարծում եմ հիմա նույնիսկ ծիծաղելի կլինի, որ ես  խոսում եմ  այս «անպետքակար» թվացող ապարատի մասին: Խոսում եմ, քանի որ մի քանի օր առաջ մայթում տեսա, որ Արմենտելի աշխատակիցներից  մեկը կարգի էր բերում լարերը ու մտածեցի, որ այս ապարատից օգտվող կար ու ուր մնաց թե լարերը փչանան: Կարծում եմ, որ շուտով այս  «սինվոլներին» էլ կհեռացնեն մայթերից, քանի որ  նրանք  այդպես էլ չընդունվեցին հայ ազգի կողմից:

Nokia-ն 2011թ.-ի վերջին եռամսյակում գրանցել է միլիարդից ավելի կորուստ

2011 թվականի հոկտեբեր-դեկտեմբեր ամիսներին Nokia բջջային հեռախոսների արտըադրութունը կրել է 1,07 միլիարդ եվրոյի կորուստ:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, հղում անելով  Agence France-Presseին, ընկերության չորրորդ եռամսյակի եկամուտը կազմել է 10 միլիարդ եվրո, որը 21 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ամբողջ 2011 թվականի ընթացքում Nokia-ն վաստակել է 36,6 միլիարդ  եվրո: Ընկերության մաքուր կորուստները կազմել են 1,2 միլիարդ եվրո:

Եռամսյակի ընթացքում արտադրողն իրացրել է 19,6 միլիոն սմարթֆոններ եւ 93,9 միլիոն բջջային հեռախոսներ: Նախորդ տարվա տվյալների հետ համեմատած` հեռախոսների վաճառքը նվազել է 1 տոկոսով, իսկ սմարթֆոններինը` 31 տոկոսով:

Աղբյուրը` News.am