Շաբաթվա hi-tech ամփոփում (by PanArmenian)
Մինչև տարվա վերջ ցանցը կծածկի Հայաստանի 29 քաղաքներ: «ՋիԷնՍի-Ալֆա»-ն Հայաստանի ինտերնետի երրորդ օպերատորն է: Այն հիմնադրվել է 2007 թ. և հիմնականում զբաղվում է հեռահաղորդակցության գլխավոր ցանցերի շինարարությամբ ու շահագործմամբ, ինչպես նաև ծառայություններ է մատուցում տրանսպորտային ցանցին:
Մինչդեռ, այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» փաթեթի բաժանորդները, օգտվելով անսահմանափակ ինտերնետից, կստանան ամսական 5 ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 1 ԳԲ-ի [...]
Հայաստանը հաքերային գրոհների և համակարգչային վիրուսներով վարակվելու քանակությամբ զբաղեցնում է երրորդ տեղը
Հայաստանը և Ադրբեջանը մտել են այն երկրների հնգյակ, որոնք ամենաշատն են ենթարկվում հաքերային գրոհների և վիրուսներով վարակվելու:
Հայաստանում յուրաքանչյուր 24-րդ համակարգիչ և Ադրբեջանում յուրաքանչյուր 39-րդ համակարգիչ կարող են ենթարկվել վիրուսային հարձակման: Այդպիսի տեղեկատվություն է պարունակվում AVG ընկերության հաշվետվությունում: Ցուցակը գլխավորում են Թուրքիան և Ռուսաստանը: Տեղեկատվական անվտանգության առումով ամենաանվտանգ երկրներն են Ճապոնիան, Թայվանը, ինչպես նաև մի շարք [...]
Հայաստանում սմարթֆոնների շուկայի պոտենցիալը կազմում է տարեկան 3-4 հազար նմուշ
Հայաստանում սմարթֆոնների շուկայի պոտնեցիալը կազմում է տարեկան 3-4 հազար նմուշ: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հաղորդել է Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Նա դժվարացել է պատասխանել, թե մինչ օրս որքան iPhone և HTC սմարթֆոններ են իրացվել:
«Հայաստանում սմարթֆոնների շուկան գնահատելը բարդ է, քանի որ այն սկսել է վերջերս զարգանալ, ինչին նպաստել է [...]
MegaPay-ը սկսել է վճարումներ ընդունել «Շանթ» հեռուստաընկերության օգտին
«Մեգա Պանտերա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում MegaPay ապրանքանիշի ներքո, հայտարարել է «Շանթ» հեռուստաընկերության օգտին վճարումներ ընդունելու մեկնարկի մասին:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Մեգա Պանտերա»-ում, այսուհետ այն անձինք, ովքեր ցանկանում են
հայտարարություն տեղադրել «Շանթ» հեռուստաընկերության «վազող տողով», կարող են կատարել իրենց վճարումները MegaPay տերմինալների միջոցով:
Պատվիրատուն պետք է վճարման հաջորդ օրը անդորրագրում նշված հեռախոսահամարով զանգահարի «Շանթ» հեռուստաընկերություն [...]
Երկմիջուկ նեթբուքներն արդեն իրականություն են
Համաշխարհային ուկայում իշխող բրենդները սկսել են զբաղվել առաջին երկմիջուկ նեթբուքների վաճառքով, որոնք պարունակում են կրկնակի միջուկներով Atom պրոցեսորներ: Այս պրոցեսորները նախատեսված են համակարգչային շուկայի հատուկ այս սեգմենտի համար:
Intel կորպորացիան հայտարարել է առաջին կրկնակի միջուկներով հագեցած նեթբուքների վաճառքի մասին, որոնք հագեցած են Atom մոբիլ պրոցեսորներով: Մինչ այս տարվա ավարտը, այդպիսի համակարգերը կօգտագործեն Acer, Fujitsu, Lenovo, [...]
Bարձր արագությամբ ինտերնետի ծառայությունների գրասենյակայի համար VivaCell-MTS-ի կողմից
VivaCell-MTS բջջային օպերատորը Հայաստանում բարձր արագությամբ ինտերնետի ծառայությունների գրասենյակային փաթեթ է առաջարկում, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:«Այժմ VivaCell-MTS-ի բաժանորդներն աշխատանքային ժամերին կարող են ունենալ կայուն բարձր արագությամբ ինտերնետ իրենց գրասենյակում` E960 3G Wi-Fi երթուղղիչի հիման վրա գործող «Աշխատանքային օր» փաթեթի շնորհիվ», – նշվում է տեղեկատվության մեջ:
Ինչ վերաբերում է փաթեթի տրամադրման պայմաններին, ապա E960 [...]
Հայաստանի ֆիքսված կապի շուկան փոփոխվում է
iCon Communications ընկերությունը հույս ունի ֆիքսված հեռախոսակապի հայաստանյան շուկա մուտք գործել մինչեւ այս տարեվերջ:
iCon-ի մարքեթինգային կոմունիկացիաների եւ ապրանքատեսակների մենեջեր Լիանա Թադեւոսյանը հայտնել է Մեդիամաքս-ին, որ ընկերությունն արդեն առաջարկել է իր հաճախորդներին միջազգային հեռախոսազանգեր կատարել հատուկ մոդեմի միջոցով: Նրա խոսքերով, այս պահին կարգավորվում են տեղական ֆիքսված կապի ծառայության մատուցման հետ կապված իրավական հարցերը: Web ընկերության [...]
Armentel – ֆիքսված կապի նոր բաժանորդներ` 99 դրամ/րոպե
ԱրմենՏելը” հայտարարել է, որ Beeline-ի ֆիքսված եւ բջջային ցանցերից դեպի ֆիքսված կապի նոր օպերատորներին կատարվող զանգերի սակագինը կկազմի 99 դրամ/րոպե:
Տվյալ սակագինը ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա սեպտեմբերի 3-ից:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ վերջին տարվա ընթացքում մի քանի ինտերնետ- պրովայդերներ հայտարարել էին ֆիքսված կապի ծառայություն տրամադելու մտադրության մասին: Մասնավորապես, նման հայտարարությամբ հանդես էին եկել Web, Arminco եւ [...]
«ԱրմենՏելը» կրկնապատկել է ինտերնետ մատչման արագությունը Hi-Line-ի անսահմանափակ փաթեթների բոլոր բաժանորդների համար
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է Hi-Line ծառայության անսահմանափակ փաթեթների բոլոր բաժանորդների համար ինտերներտ մատչման արագության կրկնապատկման մասին:
Ինչպես Մեդիամաքսին են հաղորդել ընկերության մամլո-ծառայությունում, այժմ «Hi-Line Unlimited 1024/256» սակագնային փաթեթի բաժանորդների բեռնավորման արագությունը հասնում է 2048Կբ/վ, իսկ ամսեկան վճարը մնում է անփոփոխ` 15 հազար դրամ:
Փոփոխությունները գործում են նաեւ նոր բաժանորդների համար, որոնց միացման դեպքում կտրամադրվի [...]
“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը նոր հնարավորություններ է ներկայացնում «Մեր մեջ» կորպորատիվ փաթեթի շրջանակներում
«ՎիվաՍել-ՄՏՍ»–ը 4 սակագնային պլան է առաջարկում «Մեր մեջ» կորպորատիվ փաթեթի շրջանակներում:
Ինչպես Մեդիամաքսին են հաղորդել վիվասել-ՄՏՍ օպերատորի մամուլի ծառայությունում, առաջարկվող բոլոր տարբերակներում խմբի ներսում զանգերն անվճար են:
Այժմ «Մեր մեջ» փաթեթի բաժանորդները (բացառությամբ «Մեր մեջ-3» սակագնային պլանի) կարող են օգտվել նաեւ ներառված ներցանցային խոսելաժամանակի փաթեթներից: Միեւնույն փաթեթի շրջանակներում յուրաքանչյուր բաժանորդ կարող է ինքնուրույն ընտրել ներառված ներցանցային խոսելաժամանակի [...]
U!com. ֆիքսված հեռախոսներից հնարավոր կլինի SMS ուղարկել
Մի քանի ամսից U!com-ը կգործակի նոր ծառայություն` ֆիքսված հեռախոսակապ, որը նոր սերնդի ծառայություն է և կլինի առաջինը Հայաստանում:
Այս պահին ընկերությունը մատուցում է դեռևս երկու ծառայություն` ինտերնետ և IP հեռուստատեսություն: «Լինելու է նոր համարային շարք` 060 կոդով, և ընձեռվելու է բոլոր օպերատորների բաժանորդներին և բոլոր ուղղություններով զանգելու հնարավորություն: Միանշանակ շուկա մտնելու դեպքում մենք սակագնային առումով [...]
Ինտերնետում հայտնվել է Facebook-ի շուրջ 100 մլն օգտագործողների տվյալներով բազա
Արդյոք հանրահայտ Ֆեյսբուք սոցիալական ցանցը դարձել է հանրային դեստրուկտիվիզացիայի հարթակ?
Կիբերանվտանգության ոլորտի մասնագետ Ռոն Բոուսի (Ron Bowes) նախաձեռնությամբ ինտերնետում հայտնվել են Facebook սոցիալական կայքի շուրջ 100 մլն օգտոգործողների մասին տվյալներ: Այս փաստն, անշուշտ, բարձրացրել է մեծ աղմուկ ինտերնետ-միջավայրում և դարձել քննարկումների շուրջ առարկա, ինչին և, փաստորեն, ձգտում էր Ռոն Բոուսը: Վերջինս իր այս քայլը բնութագրել է [...]
Orange-ն առաջարկում է ռոմինգի բացառիկ սակագներ Orange Գոտու երկրներում
Ամառային արձակուրդները եվրոպական երկրներում անցկացնող Orange բաժանորդները կարող են օգտվել Orange-ի` որպես միջազգային օպերատորի ընձեռած աննախադեպ հնարավորություններից և Orange Գոտու երկրներում զանգահարել և զանգեր ընդունել բացառիկ` 250 դրամ/րոպե սակագնով: Այս գոտում գտնվող բոլոր երկրներում ելքային կարճ հաղորդագրության արժեքն է 200 դրամ, իսկ մուտքային SMS-ներն անվճար են:
Orange Գոտին միավորում է եվրոպական մի շարք երկրներ, որտեղ գործում [...]
Orange-ը ընդլայնել է իր ծածկույթը
Orange-ը շարունակում է ընդլայնել ծածկույթը` իր ձայնային և ինտերնետ ծառայությունները հասանելի դարձնելով մի շարք հեռավոր քաղաքներում և գյուղերում, մի շարք զբոսաշրջային վայրերում, ինչպես նաեւ ուժեղացնելով այն միջպետական նշանակություն ունեցող մայրուղիների վրա:
Ցանցի ընդլայնման վերջին աշխատանքների շնորհիվ Orange-ի ծածկույթում են հայտնվել Ջերմուկը, Գառնին, Ագարակը, Զանգեզուրը, Ստեփանավանը, ինչպես նաև Վայոց Ձորի, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մի շարք գյուղեր:
Լայնածավալ [...]
Orange-ը ներկայացրել է անսահմանափակ ինտերնետի նոր սակագնային պլան
Orange-ը ներկայացրել է 6,000 դրամ ամսավճարով “Ինտերնետ Հիմա” անսահմանափակ ինտերնետի նոր սակագնային պլան:
Այն ներառում է 1 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ, իսկ վերջինիս սպառվելուց հետո` անսահմանափակ ինտերնետ 128Կբ/վրկ արագությամբ: Ինչպես եւ մյուս սակագնային պլանների համար, մեկ տարվա պայմանագիր կնքելու դեպքում “Ինտերնետ Հիմա” մոդեմը տրամադրվում է 1 դրամով:
«Այս առաջարկով Orange-ը եւս մեկ քայլ է կատարում շարժական [...]
MTS-Connect ինտերնետ` արդեն 5գբ ամսեկան թրաֆիքով
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 5 անգամ ավելացրել է թրաֆիկի ծավալը «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» սակագնային պլանի բաժանորդների համար:
Այժմ նշված սակագնային պլանի բաժանորդները կստանան 5 Գբ գերարագ ինտերնետ` նախկին 1ԳԲ-ի փոխարեն: «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» սակագնային պլանի ամսավճարը մնացել է անփոփոխ` 8800 դրամ:
Beeline-ը բարձրացնում է արագությունը Hi-Line-ի անսահմանափակ սակագնային փաթեթների բաժանորդների համար
Beeline-ը հայտարարել է արագության բարձրացման մասին Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների բոլոր բաժանորդների համար:
Մինչեւ ս.թ. օգոստոսի 15-ը նշված բաժանորդների կապուղիների թողունակությունը կավելանա 25%-ով:
““ԱրմենՏել”-ը բջջային կապի բաժանորդներին արդեն իսկ անակնկալներ է պարգեւել “Գիշերն է խոսում” ծառայության եւ “Ամառային SMS” փաթեթի տեսքով: Նոր սեզոնային առաջարկը հաճելի անակնկալ կհանդիսանա նաեւ Ինտերնետ ծառայությունից օգտվող հաճախորդների համար”, – նշեց [...]
VivaCell-MTS բաժանորդների հաշվի լիցքավորում արտասահմանում
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կարող են իրենց հաշիվը լիցքավորել արտասահմանում Ezetop տերմինալների եւ կայքի միջոցով:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարել է, որ այսուհետ ընկերության բաժանորդները կարող են իրենց հաշիվը վերալիցքավորել արտասահմանում` Ezetop համակարգի միջոցով:
Համակարգը գործում է ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Իսպանիայում եւ այլ երկրներում:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կարող են իրենց հաշիվը լիցքավորել Ezetop տերմինալների միջոցով, ինչպես նաեւ www.ezetop.com կայքում:
Աղբյուրը` iTel.am







