Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ակցիա անցկացրեց

Այսօր Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ակցիա անցկացրեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) դիմաց: Բանկի տնօրինությանը հանձնվեց նամակ: Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարությունը, ի դեմս Տնօրեն Վալերիու Ռազլոգի և Գլխավոր բանկիր Ալեքսանդր Բաբայանի, ընդունեց Թեղուտի պաշտպանության խմբի 3 ներկայացուցիչների: Հանդիպումը տևեց մոտ 30 րոպե: EBRD-ի ներկայացուցիչները հավաստիացրեցին, որ բարձրացված խնդիրը քննարկվելու է գլխավոր գրասենյակի (Լոնդոն) ու [...]

Ստորգետնյա ջրային պաշարների նվազման խնդիրը դեռեւս մտահոգիչ է

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցավ Արարատյան դաշտավայրի ստորերկրյա խորքային  հորերի արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացրեց չորս տասնյակից ավելի ձկնաբուծական տնտեսություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:
Աշխատանքային խումբն արձանագրեց, որ դեռեւս մտահոգիչ է մնում  ստորգետնյա ջրային պաշարների նվազման խնդիրը, [...]

Ելփինի ավագանին արգելեց գյուղապետին ստորագրել համաձայնագիրը

Վայոց Ձորի մարզի Ելփին համայնքի ավագանին գյուղապետին արգելել է «ԱՐԳԱՄԻԿ» ընկերության հետ համայնքի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ անցկացնելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել: Օգոստոսի 28-ին ավագանու որոշումը հրապարակվեց գյուղի ընդհանուր հավաքում, որին նաեւ մասնակցեցին «ԱՐԳԱՄԻԿ» ընկերության ղեկավարությունը եւ երկրաբանները, մարզպետարանի ներկայացուցիչները, «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը:
Կոնֆլիկտը սկսել է մոտ մեկ ամիս առաջ, երբ Ելփինի բնակիչները հայտնաբերեցին, որ իրենց տարածք [...]

Մեկ շաբաթվա ընթացքում բնությանը պատճառվել է 875 հզ. դրամի վնաս

Պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 2.58 մլն դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները վերջին մեկ շաբաթվա ընթացքում կայացրել են 16 վարչական որոշում` 1.14 մլն դրամ գումարով և հաշվարկել բնությանը պատճառված վնաս` 872.5 հազ. դրամի չափով:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
 Որսի կանոնների խախտման համար 7 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 210.0 հազ. դրամ ընդհանուր գումարով 7 վարչական որոշում, [...]

Գայլաձորի հունի փոփոխման դեմ պայքարող գյուղացիներին ճնշում են

Արգիճիի վտակ Գայլաձորի հունը փոխելու և այն դեպի Վայոց Ձորի մարզ ուղղելու դեմ պայքարող հինգ գյուղերում վախի մթնոլորտ է տիրում. ոստիկանությունը գյուղապետարանների միջոցով գյուղերի մի շարք բնակիչների հարցաքննությունների է կանչում` փորձելով պարզել, թե ովքեր են  հուլիսի 19-ի բողոքի ակցիայի կազմակերպիչները:
Հուլիսի 19-ին Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Վաղաշեն, Մադինա, Գեղհովիտ գյուղերի մի քանի հարյուր բնակիչներ  չորս ժամով [...]

Մարտունու դատախազությունը փորձում է քրեական գործ հարուցել բնակիչների դեմ

Այն բնակիչների, ովքեր պաշտպանում էին ջրի եւ կյանքի իրենց իրավունքը
Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի անօրինական կառուցման գործն անսպասելի շարունակություն ունեցավ: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեցին Վերին Գետաշենի բնակիչները, այսօր իրենց կանչել են Մարտունու դատախազություն` ցուցմունք տալու համար:
Կանչը կատարվել է Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանի միջոցով` առանց պաշտոնական ծանուցագրի ներկայացման, որտեղ նշված կլիներ քննչական գործողությունների անցկացման պատճառը: [...]

«Այո, թագավորը մերկ է», և ունենք ոչ մաքուր Երևան

Բնապահպանական ծրագիր, ոչ թե նախարարության կամ հասարակական մեկ շերտի համար, այլ հանրային և զանգվածային: Այսպես բնութագրեց «Մաքուր հայրենիք» ծրագիրը «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը` ներկայանելով այն այսօր կայացած մամուլի ասուլիսում:
Կառավարությունը հաստատել է «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիրը, և դեռևս մարտի 9-ին ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ ծրագրի նախագիծը մշակելու համար:
Ինչպես բնութագրում է Վիկտոր Մարտիրոսյանը, [...]

Որսաշրջանի բացման նախաշեմին նախարարը խստացրել է վերահսկողությունը

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է,  որ նախարարի հանձնարարականով ՀՀ տարածքում  սիրողական որսաշրջանի բացման հետ կապված խստացվել է վերահսկողությունը, ինչպես նաև լրացուցիչ տեսչական  խումբ է ուղղարկվել Արայի լեռ երեկ հրապարակված տեղեկատվության հետքերով:
ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության կողմից ՀՀ որսահանդակներում վերջին հինգ օրերի  ընթացքում հայտնաբերվել է ապօրինի որսագողության (լորի ու կաքավի) վեց դեպք: Օրինախախտներից  [...]

Բնակիչները կռիվ են տալիս բռնի կառուցապատման դեմ. Կոմիտաս 5ա

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ահազանգ է ստացել Կոմիտասի փողոցին հարող շենքերի (Արևելյան խոհանոցի դիմացի մայթ) բնակիչներից: Այնտեղ արդեն երրորդ օրն է, ինչ բնակիչները դիմադրում են մի խումբ մարդկանց, ովքեր քաղաքապետարանի անունից փորձում են շինարարական աշխատանքներ սկսել բակի տարածքում: Նպատակն է` բակում գտնվող ենթակայանը տեղափոխել մեկ այլ վայր և բակի ու այգու տարածքում սկսել [...]

Որսաշրջանը դեռ չի սկսվել, բայց ավարն արդեն կա

Որսաշրջանը դեռ չի սկսվել, բայց ավարն արդեն կա: Ինչպես տեղեկացնում է «Էկոլուրը», խիզախ որսորդներն արդեն ցուցադրում են սպանված թռչուններին: Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստների կողմից սույն թվականի օգոստոսի 22-ին արված նկարներում երեւում են ոչ միայն որսորդները` արնաթաթախ թռչունները ձեռքերին, այլեւ նրանց մեքենայի համարը` 036 SU 64, որով նրանք ճամփորդում են Արայի լեռան տարածքով:Նշենք, որ ՀՀ բնապահպանության [...]

«Քարերի սիմֆոնիան» վերցվել է խիստ հսկողության տակ

Վերջին շրջանում մամուլում հրապարակումներ եղան Գառնիի «Քարերի  սիմֆոնիա» կոչվող բնության հուշարձանի տարածքից քարերի տեղափոխման վերաբերյալ: Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ  բնապահպանական տեսչության կողմից տարածքը վերցվել է խիստ հսկողության տակ, մշտադիտարկում իրականացնելու համար առանձնացվել է մեկ պետտեսուչ:
«Ինչ վերաբերում է մամուլում հնչած` հուշարձանը պահպանելու համար պահակակետ ստեղծելու պահանջին,  ապա նախարարությունից տեղեկացնում են, [...]

Անպատժելի հանցագործներ

Բնություն, հեծանիվներ, Գառնու ձոր, Ազատի կիրճ, քարերի սիմֆոնիա, ֆալշ ակորդներ, քարերով բեռնված առանց պետհամարանիշի բեռնատար…

S.O.S Թեղուտը դիմում է ՌԴ նախագահին

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ բողոքող S.O.S. Թեղուտ խումբը, որի կազմում մտնում են հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ առանձին քաղաքացիներ, դիմել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին խնդրանքով՝ համոզել ռուսական Վնեշտորգբանկին հրաժարվել Թեղուտի նախագծի ֆինանսավորումից:
Ինչպես հայտնում են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ից, դիմումը նախապատրաստված է Ռուսաստանի նախագահի սույն թվականի օգոստոսի 19-21-ին Հայաստան կատարած այցի համար:
Նամակի ամբողջական տեքստը.
Պարոն Դմիտրի [...]

S.O.S Թեղուտը դիմում է ՌԴ նախագահին

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ բողոքող S.O.S. Թեղուտ խումբը, որի կազմում մտնում են հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ առանձին քաղաքացիներ, դիմել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին խնդրանքով՝ համոզել ռուսական Վնեշտորգբանկին հրաժարվել Թեղուտի նախագծի ֆինանսավորումից:
Ինչպես հայտնում են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ից, դիմումը նախապատրաստված է Ռուսաստանի նախագահի սույն թվականի օգոստոսի 19-21-ին Հայաստան կատարած այցի համար:
Նամակի ամբողջական տեքստը.
Պարոն Դմիտրի [...]

Մեծ Սեւանի փոքր կտորները

Զբոսաշրջային սեզոնը Սեւանի համար կարող է աղետի վերածվել: Ափերի շրջափակումը կատարվում է արդեն բոլոր մակարդակներով` ներառյալ փոքր առեւտրականներին:
«Չե՞ք ցանկանում հանգստանալ 5 հազարով: Եթե տնակ եք ցանկանում, ապա 10 հազարով կա»: Խոսքը մի քանի ժամով հանգստի մասին է՝ փաստացիորեն Սեւանի ափին պիկնիկի մասին:
Կիսակառույց մնացած ափերը հափշտակել են տեղի «հզորները»: Նրանց մակարդակն ավելի ցածր է, քան, օրինակ [...]

Հատել է 48 ծառ

Օգոստոսի 4-ին բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունից ոստիկանության Գուգարքի բաժնում գրություն էր ստացվել, որ հուլիսի 19-ին «Հայանտառ»-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղում բնապահպանական պետական տեսչության կողմից կատարվել է ստուգայց, որի արդյունքում պարզվել է, որ մասնաճյուղի Վահագնիի անտառպետության 3-րդ եւ 4-րդ պահաբաժինների անտառածածկ տարածքներում, ինչպես նաեւ Վահագնի գյուղի վարչական տարածքում ապօրինի հատվել է տարբեր տեսակի ու տարբեր տրամագծի [...]

48 ծառ է ապօրինի հատվել

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունից ստացված գրության` հուլիսի 19-ին տեսչության կողմից «Հայանտառ»ՊՈԱԿ -ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղում կատարվել է ստուգայց, որի արդյունքում պարզվել է, որ մասնաճյուղի Վահագնիի անտառպետության 3-րդ և 4-րդ պահաբաժինների անտառածածկ տարածքներում, ինչպես նաև Վահագնի գյուղի վարչական տարածքում ապօրինի հատվել է տարբեր տեսակի և տարբեր տրամագծի 48 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել [...]

ՀԿ-ն պատրաստվում է ԲՆ-ի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի դեմ բողոք ներկայացնել

Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն պատրաստվում է ՀՀ բնապահպանության նախարարության եւ  «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի դեմ բողոք ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին: Պատճառն այն է, որ ՀԿ-ն դժգոհ է այդ գերատեսչությունների աշխատանքից եւ Ոստիկանության Կապանի բաժնի պետի՝ ՀԿ-ին ուղղված պատասխան նամակից:
«Քանի, որ մեր կողմից ներկայացված նյութերն այդպես էլ տեղ չգտան իրենց ուսումնասիրության, հետաքննության մեջ, եւ [...]

առաջ »

 

 

 

 

 

 

 

 
Local blogs & blog posts

--------------------------------------------------------------
(c) 2009 HotList.am Armenian & Global News Headlines. All Rights Reserved. | Powered by NeoMedia

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources