Հայաստանին ու Բուլղարիային կապում է լաստանավը

Երեկ Երևանում բացված երկօրյա հայ-բուլղարական առևտրատնտեսական և
գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ
նիստին, ինչպես և երկու տարի առաջ, քննարկման հարցերի շարքում էր սևծովյան
լաստանավային փոխադրումների հարցը։

Ո՞րն է աշխարհի ամենահեղինակավոր բուհը

Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանն այս տարի գլխավորել է աշխարհի 200
առաջատար համալսարանների վարկանիշը (QS World University Rankings)`
երկրորդ տեղ մղելով յոթ տարի շարունակ առաջին հորիզոնականը զբաղեցնող ԱՄՆ-ի
Հարվարդի համալսարանին: Երրորդ տեղում Յեյլի համալսարանն է (ԱՄՆ),
չորրորդում` Լոնդոնի քոլեջ համալսարանը (University College London),…

Ֆիդելը հիասթափված է

Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն ընդունել Է Կուբայի
տնտեսական մոդելի անաշխատունակ լինելը` միաժամանակ չհրաժարվելով երկրում
ձևավորված քաղաքական համակարգից, այլ միայն քննադատելով պետության չափազանց
մեծ դերը տնտեսության կառավարման գործում:

Բաքվի հետ գործարքով Ռուսաստանը փորձում է բարձրացնել իր գազի գինը

Սեպտեմբերի 2-3-ը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Բաքու կատարած այցի
ընթացքում Մոսկվան պայմանավորվեց չորս անգամ ավելի շատ ադրբեջանական գազ
գնել, ընդ որում՝ ավելի բարձր գնով ($244,5), քան վաճառում է, օրինակ,
Ուկրաինային ($230):

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Հայաստանում ի հայտ են եկել արտահերթ խորհրդարանական ընտրություններ
անցկացնելու նախադրյալներ: «ԱրմԻնֆոյին» այդպիսի կարծիք է հայտնել ՀՀՇ
վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Շոուն շարունակվում է

Վանի գործարարների շրջանում խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ հայերի
250-հոգանոց խումբը հրաժարվել է ժամանել Վան և մասնակցել Աղթամարի Սուրբ
Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագին: Այս մասին գրում է
թուրքական Referans օրաթերթը` ավելացնելով, որ եկեղեցու վրա մինչև պատարագը
խաչ չտեղադրելու մասին թուրքական…

Ծերունի Մուբարաքի ցավերն ավելանում են

Նոբելյան դափնեկիր Մուհամադ էլ Բարադեյը եգիպտացիներին կոչ է արել բոյկոտել
այս տարվա նոյեմբերին ծրագրված խորհրդարանական ընտրությունները՝ որպես
բողոքի նշան երկրի իշխանությունների հակաժողովրդավարական քաղաքականության
դեմ։ Նա ձգտում է հասնել էական փոփոխությունների Եգիպտոսի
Սահմանադրությունում ու ընտրական…

Մերկելը պաշտպանեց դանիացի ծաղրանկարչին

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը ելույթ է ունեցել դանիացի
ծաղրանկարիչ Կուրտ Վեստերգարդի պարգևատրության արարողությանը. 75-ամյա
ծաղրանկարիչն արժանացել է եվրոպական հեղինակավոր M100 Media Prize 2010
մրցանակին՝ Եվրոպայում խոսքի ազատության ու ժողովրդավարության
պաշտպանության գործում իր զգալի ներդրումն ունենալու համար։

Ֆրանս-ռուսական առևտուր

Ֆրանսիական Mistral ուղղաթիռակիր ռազմանավերի վաճառքի վերաբերյալ
բանակցություններում Մոսկվան քայլ առ քայլ փորձում է հասնել տեխնոլոգիաների
փոխանցմանն ու ռուսական նավաշինարաններում առավելագույն թվով նավերի
կառուցմանը, ինչպես նաև երաշխավորել ֆրանսիական կողմի երկարաժամկետ
տեխնիկական սպասարկումը։ Այս մասին գրում է…

Մահացել է սիրված դերասան Ռազմիկ Արոյանը

Ռազմիկ Արոյանը ծնվել է 1947թ. Թեհրանում՝ խորհրդային ծառայողի ընտանիքում:
Նախադպրոցական տարիքում ապագա դերասանը հաճախել է Թեհրանում ԽՍՀՄ
դեսպանատան թատերական խմբակ:

Վաճառվում է աշխարհի ամենաթանկ գիրքը

Նախօրեին Sotheby՚s աճուրդի տունը հայտարարել է հերթական աճուրդի
կազմակերպման մասին, որտեղ կվաճառվեն արժեքավոր գրքեր ու ձեռագրեր:
Մասնավորապես՝ վաճառքի կդրվի աճուրդում երբևէ ամենաթանկ գնահատված գիրքը`
նկարիչ ու թռչնագետ Ջոն Ջեյմս Օդյուբոնի «Ամերիկայի թռչունները», որը
2000թ. Christie՚s աճուրդում վաճառվել էր 8,8 միլիոն…

Ջոն Լենոնի մարդասպանին «ո՛չ» են ասել

Ջոն Լենոնի մարդասպանին` Մարկ Դեյվիդ Չեպմենին, վեցերորդ անգամ մերժել են
ազատել: Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, նախօրեին
այդպիսի որոշում է կայացրել պայմանականորեն վաղաժամկետ ազատման հարցերով
զբաղվող հանձնաժողովը, որը նախապես հեռուստակամրջի միջոցով զրուցել է
նյույորքյան բանտերից մեկում գտնվող Չեպմենի հետ:

Ո՞ր արժույթը կդառնա այլընտրանք դոլարին

«Ամերիկյան դոլարը դեռ երկար ժամանակ կգերիշխի համաշխարհային արժույթների
շրջանում, սակայն մյուս կողմից` յուանն աստիճանաբար կդառնա նրա
այլընտրանքը: Չինաստանն իրատեսորեն է գնահատում միջազգային արժութային
համակարգի ներկայիս դրությունը` խոստովանելով, որ դոլարը նրա առանցքն է:
Համաշխարհային տնտեսական գործունեության…

Կրկին աճի դանդաղ տեմպեր

ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) բանկերը երկրի տնտեսական
դրության հերթական ամփոփման մեջ, որը, ըստ կազմի գույնի, կոչվում է «Բեժ
գիրք» (Beige Book), 2010թ. ամռան վերջում ամերիկյան տնտեսական աճի տեմպերի
դանդաղեցում են արձանագրել:

Էդգար Մանուչարյան.

Եվրո- 2012-ի Մակեդոնիա-Հայաստան  ընտրական  հանդիպմանը փոխարինման մտած
Էդգար Մանուչարյանին  խաղավարտին հաջողվեց  2-րդ գոլը խփել մրցակցի դարպասը
և առաջ մղել մեր հավաքականին: Սակայն րոպեներ  անց Արարատ Առաքելյանը
սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, և մակեդոնացիները
11-մետրանոցով հավասարեցրին…

Ունեցանք ևս մեկ փոխչեմպիոն.

Մոսկվայում ավարտվեց հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունը: Ասպարեզ
դուրս եկան 74 կգ քաշային ըմբիշները, որոնց թվում էր Հայաստանի
ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը: Եվրոպայի 2009թ. առաջնության չեմպիոնը
կարող էր ոսկի նվաճել նաև աշխարհի առաջնությունում, սակայն եզրափակչում
չկարողացավ առավելության հասնել Թուրքիան…

Հենրիխ Մխիթարյան.

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» խաղացող Հենրիխ
Մխիթարյանը մեկնաբանել է  Եվրո 2012-ի ընտրական փուլի Մակեդոնիա-Հայաստան
խաղի արդյունքը Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնակայն կայքի հետ զրույցում:

Հռոմեացի գործարարը պատրաստ է 100 մլն եվրո վճարել «Ռոմայի» համար

Իտալացի գործարար Ջամպաոլո Անգելուչին պատրաստ է 100 մլն եվրո վճարել Unicredit  բանկին «Ռոմայի» համար:
Սակայն պոտենցիալ գնորդը գործարքից առաջ կցանականար ավելի լավ ծանոթանար ակումբում տիրող իրավիճակին, հաղորդում է Football Italia-ն:

առաջ »

 

 

 

 

 

 

 

 
Local blogs & blog posts

--------------------------------------------------------------
(c) 2009 HotList.am Armenian & Global News Headlines. All Rights Reserved. | Powered by NeoMedia

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources