Երեւան, 11 հոկտեմբերի. ՀՅԴ ակցիա

Համատեղ հայտարարություն - կուսակցությունների ստորագրությամբ

Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է Դաշնակցության ստորագրահավաքին

Արդեն մեկ շաբաթ Հանրապետության հրապարակում շարունակվող ՀՅԴ-ի`հայ-թուրքական արձանագրությանը դեմ ստորագրահավաքին է երեկ միացել նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը ստորագրահավաքի տեքստում փոփոխություն է կատարել և «փաստաթղթերում քողարկված ձևով առկա են նախապայմանները, ըստ որոնց՝ անուղղակիորեն վերահաստատվում է Կարսի անօրինական պայմանագիրը» հատվածում գիծ է քաշել «անուղղակիորեն» բառի «ան» ածանցի վրա՝ դարձնելով «ուղղակիորեն» [...]

Ինչո՞ւ են դաշնակցականները գնդակահարել Թալեաթին հատկապես 1921 թվականին, կամ դաշնակցականները պատրաստ են ինքնահրկիզման

48ժամյա հացադուլից վերդարձած շիրակցի դաշնակցակաների կարծիքով իրենց կողմից արտգործնախարարության դիմաց կազմակերպած  հացադուլն ու նստադուլը դեռ առաջին քայլերն են՝  միտված հայ ժողովրդի անվտանգության ապահովմանը: Սակայն ՀՅԴ Շիրակի մարզային խորհրդի ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանը գտնում է, որ դեռևս պահը չի հասունացել, և հայ ժողովրդին ֆիզիկական ոչնչացման վտանգ չի սպառնում, այլապես  կդիմեն առավել ծայրահեղական քայլերի:«Եթե ես հասկանամ, որ իմ [...]

Կամ ստորագրեք այն, ինչ կա… ՀՅԴ–ն անընդունելի է համարում Սերժ Սարգսյանի առաջարկը

Դաշնակցության ներկայացուցիչն ասել է, որ նախագահի հետ հանդիպմանը եղել են ուժեր, որ արտահայտել են այն նույն մտահագությունները, ինչը որ ունեցել է Դաշնակցությունը։ Ի դեպ, հայ–թուրքական Արձանագրությունների վտանգից խոսելիս՝ Արմեն Ռուստամյանն ասել է, որ Թուրքիան գնում է ուրացման ճանապարհով։ Ըստ ՀՅԴ–ական պատգամավորի, իրենք տեղեկություններ ունեն, որ Թուրքիան արդեն իսկ պատրաստվում է դիմել Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրներին՝ [...]

ՀՅԴ հայտարարություն

ՀՀ  իշխանությունները  հրապարակել են հայ-թուրքական դիվանագիտական  հարաբերությունների հաստատման, ընդհանուր սահմանի բացման և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախաստորագրված փաստաթղթերի փաթեթը: Հանրությանը հավաստիացվում է , որ փաստաթղթերը չեն պարունակում որևէ նախապայման: Իրականությունը սակայն բոլորովին այլ է: Նախաստորագրված բոլոր փաստաթղթերում քողարկված  ձևով առկա են մեր պետության և ժողովրդի համար խիստ վտանգավոր  թուրքական նախապայմանները: Ըստ էության.
ճանաչվում է հայ - թուրքական [...]

Դաշնակցականները հացադուլ ու նստացույց են սկսում սեպտեմբերի 15-ից

Դաշնակցությունը սեպտեմբերի 15-ին` ժամը 14:00-ին ՀՀ կառավարության և ԱԳ նախարարության շենքների դիմաց անց է կացնելու նստացույց և հացադուլ: Ինչպես հայտնում է ՀՅԴ Գերագույն Մարմինը, ակցիան անց է կացվելու Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված փաստաթղթերի դեմ բողոքի միջոցառումների շրջանակում: Միաժամանակ տեղի կունենա ստորագրահավաք: Հետաքրքիր է, ոստիկանությունը կխոչընդոտի՞ այդ ակցիաները, ինչպես ՀԱԿ-ի դեպքում, թե՞` ոչ:
«Այս գործողությունների նպատակն [...]

Ուր է ՀՅԴ-ն???

Էս պահին, երբ ճակատագրական իրադարձություններ են տեղի ունենում տարածաշրջանում, երբ և’ բախտը և’ ամբողջ աշխարհը կամաց-կամաց երես են թեքում Հայաստանից` թողնելով, որ մենք մեր հիմար որոշումներով «առաջ» գնանք, երբ ամեն մի առաջադեմ ու քաղաքակիրթ քայլից հետո զգում ենք, որ մեր վերջն ավելի վատ է լինելու, Դաշնակցության կարիքն ենք զգում, սակայն… նյութի լեզուն` հայերեն: Կարդալ հոդվածը [...]

ՀՅԴ. ՀՀ արտաքին քաղաքականությունը շեղվել է ազգային-պետական ուղեգծից

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի շուրջ իր դիրքորոշումն է արտահայտել Հ Յ Դաշնակցությունը։ NEWS.am- ը ներկայացնում է ՀՅԴ հայտարարությունը ամբողջությամբ՝ 2009թ. օգոստոսի 31-ին պաշտոնապես հրապարակվեց Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի փաթեթը:
Հայաստանն ու հայությունը մտան մի նոր շրջափուլ, որը հղի է բազմաթիվ վտանգներով:
Այս մասին էր ահազանգում ՀՅ Դաշնակցությունը, [...]

ՀՅԴ-ն հանրահավաք է նախաձեռնում

Սեպտեմբերի 2-ին ՀՅԴ-ն հանրահավաք է անելու՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի անկախության օրվան: Այդ մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Լրագրողների խնդրանքով անդրադառնալով համագործակցության պլատֆորմներ ներկայացրած Հայ Ազգային Կոնգրեսի եւ «Ժառանգության» հետ համագործակցելու հնարավորությանը, Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ՀՅԴ-ն էլ իր պլատֆորմն է ներկայացնելու: Ըստ Մինասյանի՝ այդ պլատֆորմն այժմ մշակման փուլում է եւ [...]


 

 

 

 

 

 

 

 
Local blogs & blog posts

--------------------------------------------------------------
(c) 2009 HotList.am Armenian & Global News Headlines. All Rights Reserved. | Powered by NeoMedia

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources