Էրդողան. Ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում ոչ մի նախապայման չկա, սակայն խորհրդարանում վավերացվելը, իհարկե, պայման է
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ նախագահի հետ իր ունեցած քննարկումներին։ Տարածաշրջանային եւ միջազգային նշանակության տարբեր խնդիրների շարքում քննարկվել է նաեւ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների վավերացման խնդիրը։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի եւ [...]
Կոմպետենտության մասին կամ «ստեփանակերտյան սկզբունքներ» Բաց նամակ ԼՂՀ ԱԺ արտաքին հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանին
[Armenian Media blog]
Հարգելի պարոն,
Վերջերս Հայաստանի և Արցախի մի շարք կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ես Ձեզ քննադատեցի ոչ կոմպետենտ լինելու համար: Ձեր թերահավատությանը, թե ի՞նչ կտա բանակցություններին Արցախի մասնակցությունը, ու որ Արցախի ժողովուրդը երբեք բանակցելու մանդատ չի տա մադրիդյան սկզբունքները քննարկելու համար, ես հակադարձեցի, նշելով, որ բանակցություններին մասնկացելը նշանակում է ոչ թե քննարկել մադրիդյան [...]
Ղարաբաղի դեմ ոտնձգություններին կպատասխանենք կոշտ մեթոդներով. Սերժ Սարգսյան
[Tert.am] Իշխող Հանրապետական կուսակցության այսօրվա համագումարին ելույթ ունենալով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այլ հարցերի թվում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և հայ–թուրքական հարաբերություններին։
Երկու հարցում էլ նա վերահաստատել է նախկինում հնչեցրած դիրքորոշումը՝ նշելով, որ Հայաստանը ցանկանում է Ղարաբաղի խնդիրը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով։
«Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, սակայն Լեռնային [...]
Ադրբեջանին զայրացրել է, որ ռուսական նախագծում Ղարաբաղն ու հարակից տարածքները ներառված են Հայաստանի կազմում
Բազմալեզու www.franklang.ru ռուսական կայքէջում այդ նախագծի հեղինակ Իլյա Ֆրանկը պատկերել է Ադրբեջանը առանց Ղարաբաղի եւ հարակից շրջանների: Դրանք ներառված են Հայաստանի քարտեզում: Այս փաստը խիստ զայրացրել է Ադրբեջանին, եւ մասնավորապես «Բաքիլիլար.ազ» կայքը պահանջել է իշխանություններից՝ շտապ միջամտել եւ ուղղել այդ սխալը:
Հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանական կողմին զայրացրել էր, որ Euronews-ի եղանակի տեսության ժամանակ ընդհանրապես Ադրբեջանը չէր [...]
Հաղթանա՞կ, թե՞ պարտություն. Հայ քաղաքական գործիչները չեն կարողանում կողմնորոշվել մյունխենյան հանդիպման գնահատականներում
[NEWS.am] Չնայած ազդեցիկ միջազգային ԶԼՄ-ների տարածած տեղեկություններին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպման ժամանակ քննարկվել է շրջանակային համաձայնագիրը, որ նախատեսում է հայկական զինուժի դուրսբերում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման դիմաց, Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, այդուհանդերձ, վստահություն հայտնեց, թե Սարգսյանն ու Ալիեւը քննարկել են բացառապես ԼՂՀ կարգավիճակի հարցը: [...]
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են Ղարաբաղի մասին շրջանակային պայմանագիրը
[NEWS.am] ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը Մյունխենում քննարկել են շրջանակային պայմանագրի ստորագրումը, որը հետագայում հիմք կդառնա ԼՂ հիմնախնդրի լուծման համար։ Այս մասին հայտնել է Euronews հեռուստաալիքը՝ երկու երկրների նախագահների մյունխենյան հանդիպման արդյունքների մասին ռեպորտաժում։
Աղբյուրը հայտնում է, որ համաձայն այդ փաստաթղթի, հայկական կողմը Լեռնային Ղաաբաղի՝ իր հսկողության տակ գտնվող տարածքներից կհանի զինված [...]
Ալեքսեյ Օստրովսկի. «Իրավիճակի արհեստական լարումը Ալիեւ-Սարգսյան հանդիպման նախօրեին կարող է բացասաբար անդրադառնալ դրա արդյունավետության վրա»
[NEWS.am] «Տարածքային կոնֆլիկտների լուծման միակ ընդունելի տարբերակը 21-րդ դարում կարող է լինել քաղաքական երկխոսությունը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար, պատգամավոր Ալեքսեյ Օստրովսկին՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություն այն մասին, որ իր եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման անարդյունավետության դեպքում Բաքուն ստիպված կլինի դուրս գալ բանակցային գործընթացից եւ ղարաբաղյան [...]
Ալիեւը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման նաօրեին կրկին հոխորտացել է, որն ավելի շատ անզորություն է հիշեցնում
[NEWS.am] «Եթե մենք ուժեղ չլինենք, ապա չենք կարող լուծել ԼՂ խնդիրը, որովհետեւ միջազգային ուժերի մասնակցությունը որեւէ արդյունք չի տալիս»,- Սերժ Սարգսյանի հետ հանդիպման նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու հավելել, որ քանի որ միջազգային հանրությունը չի լուծում խնդիրը, ապա «պետք է հույսներս դնենք մեր ուժերի վրա»:
«Մենք մեծ հաջողությունների ենք հասել բանակաշինության ոլորտում եւ [...]
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունները մասնակցել են World Travel Market ցուցահանդեսին
Նոյեմբերի 9-12-ը Լոնդոնում անցկացվել է WTM (World Travel Market) զբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսը, որին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանել էին զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության (ԶԶՀԳ) և զբոսաշրջության ասպարեզում հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ: Կարդալ հոդվածը` http://7or.am/hy/news/2009-11-13/8302/
Ինքնահանգստացում…
«Մոսկվայում Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի բոլոր հայտարարությունները ես կանվանեի ինքնահանգստացնող: Այսինքն դրանցով նրանք հանգստացնում են սեփական քաղաքացիներին ու ողջ հայությանը, որ իրենք ոչ միայն չեն նահանջում իրենց նախկին դիքորոշումներից, այլեւ խստացնում են դրանք»,- նման տեսակետ է հայտնել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հասիմ Մոլլազադեն՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե հայկական կողմը մտադիր է ամրապնդել հայերի [...]
Էրդողանը հայտարարում է, թե Մինսկի խմբի անդամ-երկրների հետ քննարվել է ղարաբաղյան խնդրի կարգավորումն արագացնելու հարցը
Թուրքիայի վարչապետը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույում անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների հետագա գործընթացին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal-ը… նյութի լեզուն` հայերեն: Կարդալ հոդվածը >
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ
Քիշնևում կայացած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել ամփոփիչ հայտարարությամբ։ Նրանց խոսքերով՝ հանդիպումը եղել է կառուցողական։ «Կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները ԼՂ-ի հակամարտության շուրջ»,- ասել է ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը։ Սա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի թվով յոթերորդ հանդիպումն էր։
Յ. Մերզլյակովի խոսքերով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ևս մեկ [...]
Թուրքիայի վարչապետ. Ղարաբաղի խնդրի լուծման շատ մոտ մի կետում ենք
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական լրատվամիջոցների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպված Ռամադանի տոնական ճաշկերույթին ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաեւ Հայաստան հետ հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet թերթը։ Էրդողանը թուրքական լրատվամիջոցների ղեկավարների ներկայությամբ հայտարարել է. «Մինչ չհաղթահարվի Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը, մենք սահմանը չենք բացի։ Այդ մասին մենք իրենց ասել ենք։ Ալիեվ-Մեդվեդեւ-Սարգսյան հանդիպումները ավելի հաճախակի [...]
Ադրբեջանը չի կարող Ղարաբաղը վերադարձնել իր վերահսկողության տակ
Ադրբեջանը չի կարող կրկին իր վերահսկողության տակ վերցնել Ղարաբաղը ոչ պատերազմի, ոչ դիվանագիտական բանակցությունների, ոչ էլ տնտեսական շրջափակման միջոցով: Նման կարծիք է հայտնել թուրքական Milliyet թերթի խմբագիր Քադրի Գյուրսելն իր «Ղարաբաղը մոռանալը ազերիների օգտին է» հոդվածում: Միակ բանը, ինչին ստեղծված իրավիճակում Ադրբեջանը կարող է հասնել, դա, ըստ խմբագրի, դիվանագիտական ճանապարհով ԼՂՀ-ին հարակից շրջանները իր վերահսկողության [...]
ԵԱՀԿ մոնիտորինգը պետք է որոշի Լաչինի միջանցքի լայնությունը…
Թուրքական մամուլը գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման փուլերից մեկում ԵԱՀԿ մոնիտորինգային հանձնաժողովը կորոշի Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը իրար կապող Լաչինի միջանցքի լայնությունը… նյութի լեզուն` հայերեն: Կարդալ հոդվածը >
Մեկ մլն դոլար մրցանակ Բրայզայի՞ն
Երբ Բրայզան հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղը իրավաբանորեն պատկանում է Ադրբեջանին, մեր կազմակերպությունը՝ «Քաղաքական հետազոտությունների ակադեմիան», սահմանեց 1 մլն դոլար մրցանակ՝ տալու Բրայզային, եթե նա ապացույց բերի իր պնդման վերաբերյալ, և պատրաստ է 10 մլն էլ տալ, բայց այդպիսի փաստ չկա, իսկ մենք այս մասին լռում ենք,-ասել է քաղաքագետը… Նյութի լեզուն` հայերեն: Կարդալ հոդվածը >
Ներկայիս Ադրբեջանը իրավահաջորդն է մուսավաթական Ադրբեջանի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով
«Մենք միշտ հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղը, բնականաբար, պետք է կարգավիճակ ունենա, սակայն մենք այդ կարգավիճակը չենք տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս եւ երբեք դրա հետ չենք համաձայնի»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում որպես շահաթուղթ մեր հարեւանները մատնանշում են այն, որ Ադրբեջանը ՄԱԿ է ընդունվել, կազմում ունենալով Լեռնային Ղարաբաղը: Բոլոր [...]
Իլհամ Ալիև. «Բոլոր շրջանները հաջորդաբար ազատվելու են»
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ձեռք բերված տեղաշարժերը նպատակաուղղված քաղաքականության արդյունքն են, երեկ իֆթարի արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Կարող եմ ասել, որ բանակցային գործընթացում մեր ջանքերն արդեն իրենց առաջին արդյունքներն են տալիս: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է ապրել բարձր ինքնավարության կարգավիճակի շրջանակներում` միասնական Ադրբեջանի Հանրապետության շրջանակներում: Այսօր որպես հիմք են ծառայում այս [...]
առաջ »






