Ղարաբաղի դեմ ոտնձգություններին կպատասխանենք կոշտ մեթոդներով. Սերժ Սարգսյան
[Tert.am] Իշխող Հանրապետական կուսակցության այսօրվա համագումարին ելույթ ունենալով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այլ հարցերի թվում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և հայ–թուրքական հարաբերություններին։
Երկու հարցում էլ նա վերահաստատել է նախկինում հնչեցրած դիրքորոշումը՝ նշելով, որ Հայաստանը ցանկանում է Ղարաբաղի խնդիրը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով։
«Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, սակայն Լեռնային [...]
Տեղափոխվենք հայ-ադրբեջանական կրթության, գիտության ու պրոֆեսիոնալիզմի հարթություն
[Homo-Academicus] Բազմաթիվ են հրապարկումներն այն մասին, թե որքանով է ուժեղանում ադրբեջանական բանակն ու թե Հայաստանն ինչ քայլերի է դիմում ի հակադրություն դրան, շատ լավ լուսաբանվում են ադրբեջանցի պատգամավորների ասածները, նրանց բյուջեի հաստատված չափն ու մինչ այդ տեղի ունեցած բյուջեական քննարկումները։ Ադրբեջանի տնտեսության վիճակը, քաղաքական դաշտը, դիվանագիտությունը, երբեմն գյուղատնտեսությունը հայկական մամուլում քննարկվում են ըստ արժանվույն։ Ինֆորմացիոն [...]
Հաղթանա՞կ, թե՞ պարտություն. Հայ քաղաքական գործիչները չեն կարողանում կողմնորոշվել մյունխենյան հանդիպման գնահատականներում
[NEWS.am] Չնայած ազդեցիկ միջազգային ԶԼՄ-ների տարածած տեղեկություններին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպման ժամանակ քննարկվել է շրջանակային համաձայնագիրը, որ նախատեսում է հայկական զինուժի դուրսբերում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման դիմաց, Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, այդուհանդերձ, վստահություն հայտնեց, թե Սարգսյանն ու Ալիեւը քննարկել են բացառապես ԼՂՀ կարգավիճակի հարցը: [...]
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են Ղարաբաղի մասին շրջանակային պայմանագիրը
[NEWS.am] ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը Մյունխենում քննարկել են շրջանակային պայմանագրի ստորագրումը, որը հետագայում հիմք կդառնա ԼՂ հիմնախնդրի լուծման համար։ Այս մասին հայտնել է Euronews հեռուստաալիքը՝ երկու երկրների նախագահների մյունխենյան հանդիպման արդյունքների մասին ռեպորտաժում։
Աղբյուրը հայտնում է, որ համաձայն այդ փաստաթղթի, հայկական կողմը Լեռնային Ղաաբաղի՝ իր հսկողության տակ գտնվող տարածքներից կհանի զինված [...]
Ալեքսեյ Օստրովսկի. «Իրավիճակի արհեստական լարումը Ալիեւ-Սարգսյան հանդիպման նախօրեին կարող է բացասաբար անդրադառնալ դրա արդյունավետության վրա»
[NEWS.am] «Տարածքային կոնֆլիկտների լուծման միակ ընդունելի տարբերակը 21-րդ դարում կարող է լինել քաղաքական երկխոսությունը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար, պատգամավոր Ալեքսեյ Օստրովսկին՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություն այն մասին, որ իր եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման անարդյունավետության դեպքում Բաքուն ստիպված կլինի դուրս գալ բանակցային գործընթացից եւ ղարաբաղյան [...]
Ալիեւը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման նաօրեին կրկին հոխորտացել է, որն ավելի շատ անզորություն է հիշեցնում
[NEWS.am] «Եթե մենք ուժեղ չլինենք, ապա չենք կարող լուծել ԼՂ խնդիրը, որովհետեւ միջազգային ուժերի մասնակցությունը որեւէ արդյունք չի տալիս»,- Սերժ Սարգսյանի հետ հանդիպման նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու հավելել, որ քանի որ միջազգային հանրությունը չի լուծում խնդիրը, ապա «պետք է հույսներս դնենք մեր ուժերի վրա»:
«Մենք մեծ հաջողությունների ենք հասել բանակաշինության ոլորտում եւ [...]
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ
Քիշնևում կայացած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել ամփոփիչ հայտարարությամբ։ Նրանց խոսքերով՝ հանդիպումը եղել է կառուցողական։ «Կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները ԼՂ-ի հակամարտության շուրջ»,- ասել է ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը։ Սա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի թվով յոթերորդ հանդիպումն էր։
Յ. Մերզլյակովի խոսքերով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ևս մեկ [...]
Ադրբեջանական կայքում տեղադրված սպանված զինվորի լուսանկարը հայի չէ. Ադրբեջանն «էժանագին խաղ է տանում»
Երեկ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին հաղորդագրություն` իբր թե հայկական ԶՈՒ ստորաբաժանումներն անհաջող գրոհ են ձեռնարկել Աղդամի ուղղությամբ, որի հետևանքով 5 հայ զինծառայող զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել: Դեպքի առնչությամբ պաշտոնական հերքումով երեկ հանդես է եկել նաև ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Սակայն զավեշտալին այն է, որ լուսանկարում պատկերված է 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմի [...]
Ադրբեջանը չի կարող Ղարաբաղը վերադարձնել իր վերահսկողության տակ
Ադրբեջանը չի կարող կրկին իր վերահսկողության տակ վերցնել Ղարաբաղը ոչ պատերազմի, ոչ դիվանագիտական բանակցությունների, ոչ էլ տնտեսական շրջափակման միջոցով: Նման կարծիք է հայտնել թուրքական Milliyet թերթի խմբագիր Քադրի Գյուրսելն իր «Ղարաբաղը մոռանալը ազերիների օգտին է» հոդվածում: Միակ բանը, ինչին ստեղծված իրավիճակում Ադրբեջանը կարող է հասնել, դա, ըստ խմբագրի, դիվանագիտական ճանապարհով ԼՂՀ-ին հարակից շրջանները իր վերահսկողության [...]
Բակո Սահակյան. «ԼՂՀ դիրքորոշումը մնացել է անփոփոխ»
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Այդ մասին, երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ արտերկրում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը… նյութի լեզուն` հայերեն: Կարդալ հոդվածը >
Սերժ Սարգսյան. «Բանակցային գործընթացում բանակը հնարավորություն է տալիս հանդես գալ վստահ»
Երկրի քաղաքական ղեկավարությունը բանակցային գործընթացում հանդես է գալիս վստահ եւ արժանապատիվ դիրքերից, քանի որ նման հնարավորություն տալիս եք դուք, տալիս է բանակը` մեր երկրի ամենակայացած կառույցը: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում գերատեսչության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցության ընթացքում… նյութի լեզուն` հայերեն: Կարդալ հոդվածը >
Բաքուն չի բանակցի Ղարաբաղի հետ. Ասլանով
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը հակամարտության կարգավորման բանակցություններին քննարկման ենթակա չէ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծությունների և տեղեկատվության ապահովման վարչության ղեկավար Էլնուր Ասլանովը… նյութի լեզուն` հայերեն: Կարդալ հոդվածը >
Հարավկովկասյան տարածաշրջանում պատմական գործընթացներ են գնում. Հայաստանում Ուկրաինայի դեսպան Օլեքսանդր Բոժկոյի հարցազրույցը
Պատերազմը, ինչպես ապացուցում է պատմությունը, չի հանում խնդիրը, այլ հետաձգում է լուծումը, եւ այն խաղաղ ճանապարհով լուծել երբեմն ստիպված են պատերազմը սկսողների որդիներն ու թոռները… նյութի լեզուն` հայերեն: Կարդալ հոդվածը >
Երևան-Բաքու տրանզիտ կամ հայ-ադրբեջանական համատեղ կազինո
Հենց որ մեր ժամանակների հերոսը՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան արցախյան հակամարտության վերաբերյալ ինչ-որ մի հայտարարություն է անում, Հայաստանում պաշտոնյաներն ու նրանց սպասարկու շրջանակներն իրար հերթ չեն տալիս հայտարարելու, որ Բրայզան հերթական ապատեղեկատվությունն է տարածում, շուտով կրկին անգամ կհերքի, որ նման բան չի ասել, իրեն սխալ են թարգմանել և այլն։ Դժբախտաբար, [...]
Մ. Բրայզա. «Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համաձայնության գալուն շատ մոտ են եղել»
Ըստ Բրայզայի՝ կարգավորման քայլերի հերթականությունը հետևյալն է՝ փախստականների վերադարձ, սկզբում 5, այնուհետեւ ևս երկու շրջանների վերադարձ Ադրբեջանին, Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե, խաղաղապահ ուժերի տեղակայում, Հայաստանի ու Ղարաբաղի միջև միջանցք և տարանցիկ ճանապարհներ… նյութի լեզուն` հայերեն: Կարդալ հոդվածը >
ՀՀ նախագահ. «Բանակցությունների արդյունքում ձևավորվելիք լուծման տարբերակը ներկայացվելու է քաղաքական ուժերի և հանրության համակողմանի քննարկմանը»
Սերժ Սարգսյանն ասել է, որ բանակցություններում հայկական կողմը շարունակում է հանդես գալ հակամարտության լուծման առանցքային երեք սկզբունքների շրջանակում՝ ԼՂ կարգավիճակի ամրագրում, ցամաքային կապ Հայաստանի հետ և ԼՂ անվտանգության հստակ երաշխիքների ապահովում: Երկրի ղեկավարի խոսքով՝ բանակցությունների արդյունքում ձևավորվելիք լուծման տարբերակը ներկայացվելու է քաղաքական ուժերի և հանրության համակողմանի քննարկմանը և վերջնական որոշում կայացվելու է ըստ այդմ… նյութի [...]
Մեթյու Բրայզան մի քանի նյուանսներ է լուսաբանել…
News.am գործակալությանը տված հարցազրույցում Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան մի քանի պարզաբանումներ է արել ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող ղարաբաղյան հակամարտության կարգավորմած գործընթացի վերաբերյալ… նյութի լեզուն` ռուսերեն: Կարդալ հոդվածը >
Ադրբեջանի` դեպի «Սևծովյան օղակ» տանող ճանապարհն անցնում է Հայաստանով
Հայաստանն ու Ադրբեջանը կընդգրկվեն «Սևծովյան օղակ» նախագծի մեջ, որը ենթադրում է բարձրագարգ ավտոմագիստրալի կառուցում ողջ Սև ծովի երկայնքով… նյութի լեզուն` ռուսերեն: Կարդալ հոդվածը >







